ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
2016թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 54.566.000 դրամ, որից 51.125.400 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է։
Քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 93,6%:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին