Գերմանիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Բունդեսթագը հաստատել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի խորհրդարանի՝ արտաքին գործերի հարցով ղեկավար Նորբերտ Ռետտգենը հայտարարել է, որ Գերմանիան իսկապես կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Սիրիայում վարած քաղաքականության պատճառով, գրում է Suddeutsche Zeitung պարբերականը:

Նրա խոսքով՝ ռազմական հանցագործություններին չպատասխանելը «սկանդալ» կառաջացներ:

Ինչպես նաև Ռետտգենը հայտնել է, որ նոր պատժամիջոցները, չնայած ոչ միանգամից, սակայն իրենց ազդեցությունը կունենան ռուսական քաղաքականության վրա:

Ընդ որում, Բունդեսթագի ներկայացուցիչը քննադատել է եվրոպական մյուս պետություններին, որոնք «իրերն իրենց անունով չեն կոչում»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:




Լրահոս