«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահսքն աճել է 7.1 տոկոսով: 2016 թվականի սեպտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 28.6 տոկոս աճ:

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11 477 տոննա ապրանք, որը 76 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:




Լրահոս