Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ կարվի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։ Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաշի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաշը հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնեության ընդունման «տարիքը»:

Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Հովսեփյանի մտահղացմամբ եւ անմիջական մասնակցությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։ Ըստ որոշ սպասումների, համակարգը սերնդափոխություն է ապրելու. Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս