Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
***
ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:
Կրթություն
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային գործունեություն
1994–1999
Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:
1999-2000
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:
2000–2002
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:
2002–2009
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:
2009-2010
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010–2011
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011-2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
2014-առ այսօր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:
Պարգևներ
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: