Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Աժ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական ներկայացրեց իր պաշտոններից եւ Հանրապետական կուսակցության անդամությունից եւ հայտարարեց քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին:
Լրագրողների հետ հանդիպումից հետո իրեն ըննդիմություն հռչակած քաղաքական գործիչ Վիկտոր Դալլաքյանը շտապեց նոր ստեղծվելիք կուսակցության շենքը, որը գտնվում է Հանրապետության 39 հասցեում՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի գրասենյակների հարեւանությամբ:
ArmLur.am լրատվականի կադրերում հստակ երեւում է, որ Դալլաքյանին հենց մուտքի դիմաց սպասում էին մի շարք անձիք, որոնց հետ ջերմ բարևներ փոխանակելուց հետո նա ներս մտավ:
Նկատենք, որ Երեւանի սրտում տեղակայված կուսակցության գրասենյակը բավականին շքեղ կահավորված և վերանորոգված է: Իսկ ահա մուտքի մոտ փակցված է մի հասարակական կազմակերպության ցուցանակ՝ «Շրջադարձ հանուն զարգացման:
Թե ինչ կապ ունի «Շրջադարձը»Դալլաքյանի ապագա կուսակցության հետ, թերեւս ժամանակը ցույց կտա:
Բայց կուսակցության շենքի խնամքը տպավորիչ էր:
Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը 17 տարի անընդմեջ եղել է Վանաձորն ընդգրկող ընտրատարածքի պատգամավորը եւ հեղինակել է 83 օրենքներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան