«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից մեկնարկել են Փաստաբանների պալատի որակավորման քննությունները: Սովորաբար այս քննություններին մասնակցում են նաեւ նախկին կամ ներկա դատախազներ, քննիչներ, դատավորներ, որոնց մի մասը պատրաստվում է թոշակի անցնել: Սակայն այս անգամ միակ հայտնին իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի նախկին թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն է, որը եւս ցանկանում է փաստաբանի արտոնագիր ունենալ:
Փաստաբանների պալատի ընդունելության աշնանային քննաշրջանին մասնակցում է 71 հոգի, նրանք արդեն քննություն են հանձնել դեոնթոլոգիայից, եւս երկու քննություն էլ դեռ պետք է հանձնեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: