ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Պուտինի օգնականի պաշտոնը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Դա կապված է այն բանի հետ, որ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը 2017թ. կդառնա 70 տարեկան, նա կարող է մոտ ժամանակներս հրաժարական տալ:
Հաղորդվում է, որ այդ պաշտոնին հավականում է Պեսկովը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընդ որում, նշվում է, որ Ուշակովը կարող է շարունակել կարիերան եվրոպական երկրներից մեկում որպես դեսպան: