Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Google կորպորացիան տեղեկություններ է հավաքում համացանցի յուրաքանչյուր օգտատերի մասին: Դա անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր մարդու առաջարկի այն, ինչ հետաքրքիր և ակտուալ է հենց այդ մարդու համար:
Այդ նախաձեռնությունն ունի նաև հակառակ կողմը: Այժմ կարող եք մոռանալ անձնական կյանքի մասին, քանի որ Google-ը հետևում է ձեր յուրաքանչյուր քայլը և պահպանում տվյալների բազայում:
Այսպես, Google-ը գիտի ձեր բոլոր տեղափոխությունների մասին: Որպեսզի համոզվեք, բավական է մտնել սեփական Google-հաշիվ:
Բարեբախտաբար, դուք կարող եք նվազագույնի հասցնել հսկողությունը: Դրա համար անձնական կաբինետում անհրաժեշտ է անջատել տեղորոշման ավտոմատ կարգավորումը:
Ընդ որում, անհրաժեշտ է ջնջել տեղափոխությունների տվյալները որոշակի ժամկետի համար:
Եվ եթե դուք ոչինչ չունեք թաքցնելու, օրինակ, գաղտնաբառեր, ապա այդ ֆունկցիան կարող է նույնիսկ օգտակար լինել, քանի որ Google-ը կարող է հիշեցնել մոտակա խանութների, սրճարանների, կինոթատրոնների տեղակայումը: