Հոկտեմբերի 29-ին կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը կհամաձայնեցնի ընթացիկ մրցաշրջանի բյուջեն:
Կանխատեսումներ են արվում, որ ակումբի ընդհանուր եկամուտը կարող է կազմել 695 մլն եվրո, ինչը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Ավելի վաղ ռեկորդ էր գրանցվել նախորդ մրցաշրջանում՝ 679 մլն եվրո: Ընդհանուր ծախսերը կկազմեն 663 մլն եվրո: Շահույթը կկազմի 32 մլն եվրո, ինչը հարկեր հանելուց հետո կդառնա 21 մլն եվրո: