Ռուսաստանը լավատեսություն չի տեսնում ԼՂ հակամարտության մոտալուտ կարգավորման հարցում. Պուտինի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը լավատեսություն չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մոտալուտ կարգավորման հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չէի ասի, թե մենք լավատես ենք այդ հակամարտության մոտալուտ կարգավորման հարցում: Սակայն կշարունակենք Երևանի և Բաքվի հետ հետևողական աշխատանքները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը:

Ընդ որում, ՌԴ նախագահի օգնականը հրաժարվել է բացահայտել բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ մի շարք տարբերակներ և առաջարկներ են քննարկվում:

Խոսելով Հայաստանին զենքի մատակարարման մասին՝ Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել այն զենքը, որի մասին համաձայնության է եկել իր գործընկերների հետ:




Լրահոս