lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել՝ 27-ը:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսը, որում եղել է 52 հոգի, մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին: Ըստ նախնական տվյալների՝ ավտովթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:
«Նախնական տվյալներով՝ 4 մարդ մահացել է հենց դեպքի վայրում»,- նշվում է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Դեպքի վայրից տեսանյութը՝ այստեղ։