Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային պահը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց համաձայնությունների իրականացմանը՝ առանց ԼՂ հակամարտության հետ կապի, ապա մենք միայն ուրախ կլինենք, սակայն մենք կարծում ենք, որ դա կլինի ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային պահը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը:
Նա նաև կարևոր գործոն է անվանել այն, որ Թուրքիան դրական դեր կարող է խաղալ՝ ապահովելով «տարածաշրջանում նորմալ՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային համագործակցությունը»: