Հոկտեմբերի 23-ին Նոր Մոսկվայի Մարուշկինո գյուղում արագ արձագանքման հատուկ ջոկատի կողմից ձերբակալվել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի կողմից պսակազերծ արված 34-ամյա «օրենքով գող» մոլդովացի Անդրեյ Տորկունովը, ով քրեական աշխարհում հայտնի է «Տուրոկ» մականունով: Այս մասին այսօր հայտնել է ռուսական Life հեռուստաալիքը:
Նա հետախուզվում էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով: Իրավապահ մարմինները հայտնել են, որ ձերբակալության պահին նրա մոտից զենք և թմրանյութ են հայտնաբերել:
Անդրեյ Տորկունովը «օրենքով գող» է դարձել 2013թ.: Նա մշտապես կոնֆլիկտի մեջ էր ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու հետ: Կանոնների խախտման և անթույլատրելի պահվածքի համար «Տուրոկը» պսակազերծ էր արվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի կողմից: