Հայի ձեռքով թշնամիների ծրագրեր իրականացան հայ ժողովրդի նկատմամբ: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին նշեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Վազգենը, Դեմիրճյանը, բոլոր անձերը, որ այդ օրը գնդակահարվեցին այդ մարդկանց ձեռքով, բոլորը գիգանտ, լուրջ մարդիկ էին, երկրին ծառայություն մատուցած, բոլորն էլ պետական մարդիկ էին»,- նշեց նա` հավելելով, որ նրանք դրսերում էին պատրաստվել:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` Մանվել Գրիգորյանն ասաց, որ եթե վերջինս ցանկություն ունենար քաղաքականության մեջ լինել, «դեռ այն ժամանակ կմտներ քաղաքականություն»:
Հարցին՝ թե Սեյրան Օհանյանին ընդդիմության շարքում պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչև մազերի ծերը զինվորական է: Սահմանի վրա իր արյունը, իր միսը տվել է մեր ազգին, մեր պետությանը: Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե յուրե իրավունք ուներ, որովհետև քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Դաժե նախարար էր, ֆորմեն հագից չէր հանում, սաղ օրը գնում էր առաջին գիծ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան