Կապահովվի դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների հասանելիությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համարՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել` ընդհանուր 134,0 մլն դրամի չափով։

Ինչպես արդեն տեղեկացվել է, «դժվարամատչելիախտորոշիչհետազոտություններ» բժշկականօգնությանևսպասարկմանմիշարքծառայություններիգները վերանայվել են`համապատասխանեցվելովազատշուկայականգնագոյացմանարդյունքումձևավորվողգներին, ինչըհնարավորությունկընձեռի պետականբյուջեիսահմանափակմիջոցներիհաշվինավելիմեծթվովշահառուներսպասարկել։

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության նախագահի որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության դրույթներով` Համաշխարհայինբանկիֆինանասավորմամբիրականացվողվարկայինծրագրիմրցույթներիարդյունքումառաջացածտնտեսումներիհաշվին վերջերս Գորիսիբժշկականկենտրոնին տրամադրվել էհամակարգչայինշերտագրիչ։ Կազմակերպությանը հատկացվել է գումար՝ տվյալ ծառայությունը պետական պատվերով իրականացնելու համար:Այսպիսով,Սյունիքիմարզի, ինչպես նաև ԼՂՀ-ի մոտակա տարածքների քաղաքացիներն այսուհետև համակարգչային շերտագրություն կարող են անցնել այդ կենտրոնում։
Իրականացված միջոցառումների արդյունքում ծրագրի շրջանակներում հերթագրված բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները սահմանված կարգով կարող են դիմել բժշկական կազմակերպություն և անցնել համապատասխան հետազոտությունը:
Ներկայումս հաշվարկներ են կատարվում պետական պատվերից օգտվող մյուս խմբերի, մասնավորապես՝ զինծառայողների և սոցփաթեթի շահառուների համար անհրաժեշտ հետազոտությունները ևս կազմակերպելու նպատակով։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Հարցերի և բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱՆ թեժ գիծ` 010-52-88-72, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ 8003 կամ 65 47 11 հեռախոսահամարներով։




Լրահոս