Լիքը լավ բաներ են կատարվել, որ մինչև ապրիլյան օրերը չեն եղել. «Սիսական» ջոկատի հրամանատարը` սահմանում կատարած իր այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում կայացել էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը:

Միջոցառմանը  մասնակցել էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը և այլ  պաշտոնատար  անձինք:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան ականատեսի աչքով կպատմե՞ք, թե ինչ փոփոխություններ են կատարվել սահմանում:

– Ես խոսել եմ տարբեր հրամանատարների հետ՝  լիքը  լավ  բաներ են կատարվել, որ մինչև ապրիլյան օրերը չեն եղել:

Կնշե՞ք դրանցից մի քանիսը:

-Ես իրենց հետ չեմ քննարկել, բայց գիտեմ, իրենք ասել են, որ շատ փոփոխություններ են կատարվել, որովհետև չեմ եղել իրականում խրամատում, չեմ կարող սուտ ասել: Առաջնագիծ եղել եմ, բայց չեմ գնացել խրամատ, զորամաս,  որ ինձ տեսանելի լինի, բայց, որ խոսել եմ հրամանատարների հետ և բոլորը հպարտությամբ պատմում էին կատարված լիքը լավ բաների մասին, չէին շեշտում ՝ ինչ է կատարվել: Ինձ էլ պետք չէր խորանալ, թե ինչ է կատարվել, բայց ուրախ էի, որ իրենք ուրախ են:

-Պարո՛ն Մինասյան վերջերս հակառակորդն կրկին կտրուկ գործողությունների է գնում: Դուք մտավախություն չունե՞ք, որ ապրիլյան դեպքերը կարող են կրկնվել:

-Լայնամասշտաբ պատերազմի մասին, ինձ թվում է, ոչ մեկ չի կարող ասել, և ընդհանրապես, այսօր մենք խաղաղություն դեռ ձեռք չենք բերել: Դրա մասին  կարող եմ ասել: Մենք 1994թ. այս կողմ, ճիշտ է, անունը դրել ենք խաղաղություն, բայց դա ժամանակավոր պահպանված խաղաղություն է: Բազմաթիվ անգամ նույն ազերիները փորձել են խախտել այդ խաղաղությունը: Սա նորություն չի, ուղղակի ապրիլյան օրերը ավելի ծանր գնացին քան մնացած օրերին:

 Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս