Ով է լինելու բժշկական համալսարանի նոր ռեկտորը. խորհրդի նիստ է հրավիրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Տեղեկացանք, որ բժշկական համալսարանում արդեն քննարկումներ են ընթանում, թե ով է լինելու համալսարանի նոր ռեկտորը: Ըստ նախնական լուրերի` առաջ է քաշվել երկու տարբերակ: Ըստ այդմ, ռեկտոր կնշանակվի համալսարանի դասախոսական անձնակազմից: Սակայն ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ ամենահավանական թեկնածուն ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն է:

Թե երբ տեղի կունենա ռեկտորի ընտրությունն մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Հավելենք, որ վաղը համալսարանում տեղի է ունենալու խորհրդի նիստ:

Հիշեցնենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նախգահը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:




Լրահոս