Ալմաթիում բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալմաթիում Almaty Towers բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական ԱԻՆ քաղաքային դեպարտամենտի ներկայացուցչին:

«6-րդ հարկում 4 դի է հայտնաբերվել, ենթադրաբար, նրանք աշխատակիցներ են, ովքեր մոտաժային աշխատանքներ էին տանում»,-ասել է նա:

Նշվում է, որ ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև 5-րդ զոհի մասին:

Նախօրեին Ալմաթիում բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով 80 մարդ էր տարհանվել: Այդ ժամանակ հաղորդվել էր գազից թունավորման արդյունքում մեկ զոհի մասին:




Լրահոս