Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դերիկ գավառում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է CNN Turk-ը:
Պայթյուն է որոտացել տեղի ադմինիստրացիայի շենքում: Վիրավորվել է քաղաքապետի տեղակալն ու ևս 5 մարդ:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևում կանգնած են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները: