ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ 450 հայց կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ կա 450 հայց:  Այդ գործերը դեռ պետք է քննության ենթարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որոնց դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ, վճարվել է 86 հազար եվրո, 2016 թվականին էլ կայացվել է կրկին ութ վճիռ, վճարվել է 83 հազար եվրո:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ուսումնասիրել հարցը, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը մինչ օրս դատական սխալների հետեւանքները հեշտացնելու հարցում դեռ առարկայական ոչինչ չի առաջարկել:




Լրահոս