ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ քննարկման է ներկայացերել 1000 դրամների ծրագիրը, համաձայն որի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է 1000 դրամ վճարել զոհված զինծառայողների և հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին աջակցելուն ուղղված հիմնադրամին:
Ծրագիրը ներկայացվել է քննարկաման, առանց հասարակության հետ հաշվի նստելու, քաղաքացիների մեծ մասը դեմ է այս ծրագրին: Շատերը պնդում են, որ հարցը ոչ թե 1000 դրամներ հավաքելու մեջ է, այլ այն, որ այդ դեպքում ինչի համար է պետությունը, եթե անապահով խավին պետք է պահի ժողովուրդը, բանակը պետք է պահի ժողովուրդը, պաշտոնյաներին պետք է պահի ժողովուրդը և այսպես շարունակ:
Իսկ ինչ կլիներ, եթե ժողովրդից հերթական հարկային վճարը կորզելու փոխարեն գումարները վերցնեին պետական պաշտոնյաներից, ովքեր մեղմ ասած ահռելի ունեցվածք ունեն:
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է 15 միլիոն ՀՀ դրամ, 90 հազար ԱՄՆ դոլար, 4 հազար եվրո:
Վիգեն Սարգսյանի հետ փոխկապակցված անձի՝ կնոջ ունեցվածքը 26,000 ԱՄՆ դոլար է:
Պաշտպանության նախարարը մեկ բնակարան և մեկ ավտոտնակ է հայտարարագրել:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. հոկտեմբերի 3) ստացված եկամուտները կազմում են 18 միլիոն 460 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանը շարժական գույք չի հայտարարագրել, ստացվում է մեքենա չունի: