Երևանն ու Բաքուն մոտ էին ԼՂ հարցով համաձայնագրի ստորագրմանը. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվի ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում:

«Մենք ճանաչում ենք ցանկացած պետության, այդ թվում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն ազգերի ինքնորոշումը որևէ կերպ չի հակազդում տարածքային ամբողջականության սկզբունքներին, քանի որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին և ժողովրդին, որն ապրում է քաղաքակիրթ աշխարհում: Բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման, առավել ևս պատմական հայրենքիում: Եթե մենք մերժում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքները, ապա մենք չպետք է դուրս գայինք Սովետական Միության կազմից, դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա»,-ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի անգամ Երևանն ու Բաքուն մոտ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փաստաթղթի ստորագրմանը, որտեղ արտացոլված են եղել այդ հիմնարար սկզբունքները:




Լրահոս