Այսօր դեռևս առավոտից նաիրիտցիները Կառավարության անդամներին հանգիստ չէին տալիս: Մարդիկ իրենց արդարացի պահանջն էին ներկայացնում՝ վերադարձնել իրենց աշխատավարձերը և վերագործարկել գործարանը:
Առավոտյան էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն մտնելու անհաջող փորձ էին արել, որից հետո կրկին վերադարձել էին Կառավարության գլխավոր շենքի մուտքի մոտ:
Քաղաքացիների բաժանվել էին երկու մասի, որպեսզի կարողանան հանդիպել ետևի մուտքից փախչող նախարարին:
Ի վերջո նաիրիրտցիներին հաջողվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մուտքի մոտ «բռնացնել» նախարարին:
Նախարար Աշոտ Մանուկյանը լսեց նաիրիտցիների բողոքները, նշեց, որ խնդրով զբաղվում են, իսկ այն հարցին, թե արդյոք տասնօրյա ժամկետում կկատարեն իրենց խնդրանքը, նախարարը ասաց, որ խոստանալ չի կարող:
Նաիրիտցիներն `էլ դժգոհությամբ սկսեցին գոռալ՝ նախարարությունում մի ամիս աշխատավարձ մի՛ տվեք, մեր փողերը վերադարձրե՛ք: