Ինչու նախարարը որոշեց նահանջել և սրբագրել իր արածը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Արինտերլև» ՍՊԸ-ի»՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին (պոլիկլինիկա) հատկացրած 24 մլն դրամը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց: Ինչից հետո նախարարը որոշել է նահանջել և սրբագրել իր արածը:

15129860_744786499002297_1849400229_n

Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության ֆինանսավորումը անցած տարի կազմել էր 11,9 մլն դրամ: Ստացվում է, որ գումարը հատկացնելիս Ալթունյանը չգիտեր իր կենտրոնի հնարավորությունների մասին, երբ իմացավ, 24 մլն-ը 4 դարձրեց: Ընդգծենք, որ պաշտոնական փատաթղթում նշված է՝ այս տարի պոլիկլինիկային հատկացվել է 24 մլն դրամ, այլ ոչ թե 4:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարար Ալթունյանը մտադրություն ունի «Վարդանանց նորարարական» ԲԿ-ն, որը պոլիկլինիկա է համարվում, վերածել հիվանդանոցի: Բանն այն է, որ պոլիկլինիկաներին տրվող միջոցները փոքր են, իսկ հիվանդանոց վերածվելու դեպքում «Վարդանանց»-ը կստանա ավելի մեծ գումարներ, եւ կիրականացվեն ավելի մեծ ծառայություններ՝ ունենալով ավելի մեծ շահույթ: Փաստորեն ստացվում է, որ «ապահովագրող» նախարարը պատրաստվում է իր պաշտոնը օգտագործել, որպեսզի կարողանա իր սեփական բիզնեսը ծաղկեցնել:
Իսկ այդ ընթացքում «Ժողովուրդ»-ը ՀՀ տարբեր բուժհաստատություններից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրենց կողմից իրականացված պետպատվերների դիմաց նախարարության կողմից խոստացված գումարները չեն վճարվում:

Նշենք, որ «Արինտերլեւ» ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են՝ նախարար Լևոն Ալթունյանը եւ նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:




Լրահոս