Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը ե՞րբ են պատրաստվում անդամագրվել ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին սպասվելիք ՀՀԿ հանրագումարին հաշված օրերն են մնացել, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծես հապաղում են կուսակցությանը անդամագրվելու համար իրենց դիմումները ներկայացնել: Թեպետ նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է այդ խնդրով դիմում գրել ՀՀԿ-ին:

Սակայն ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դեռ իրենք դիմում չեն ստացել: Իսկ Կարեն Կարապետյանը ե՞րբ է անդամագրվելու ՀՀԿ-ի շարքերը, փորձեցինք ճշտել նրա խորհրդական Շուշան Սարդարյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրեց. «Կարեն Կարապետյանը իր որոշման մասին ինքը կհայտարարի»:




Լրահոս