Արյունաբանության կենտրոնը հրավիրում է սիմպոզիումի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արյունաբանական կենտրոնը Հայկական արյունաբնական ասոցիացիայի և Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով սատելիտային սիմպոզիում, որը նվիրված է մի շարք արյունաբանական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման հիմնահարցերին:

Նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ինՎիենայի Վիլհելմինենսպիտալ կլինիկայի դոցենտ Ն. Ցոյերը կզննի և հայ մասնագետների հետ կքննարկի Հայաստանում առաջին փոխպատվաստման համար ցուցումներ ունեցող հիվանդների դեպքերը և նրանց բուժման համար փոխպատվաստման արդյունավետությունը: Նախատեսված է նաև կլինիկական բարդ ընթացքով դեպքերի ներկայացում և քննարկում:

Պրոֆ. Ցոյերը կաջակցի Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ներդրմանը:




Լրահոս