Ով որքան գումար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 15 մլն 428 հազար 777 ԱՄՆ դոլար: Հավաքված ամբողջ գումարն այս տարի ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Ներկայացնենք, թե ով որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին:

Սամվել Կարապետյան` 1 մլն դոլար,

Հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյան` 100 հազար  դոլար,

«Գրանդ հոլդինգ» ընկերություն 130 մլն դրամ,

«Ֆլեշ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյան`100 հազար դոլար,

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան` 200 հազար դոլար,

Գործարար Գագիկ Ծառուկյան` 100 մլն դրամ,

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ` 350 000 դոլար

Հավելենք, որ նախորդ տարի՝ «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն:




Լրահոս