Ռուսաստանից Սու-30-ի ձեռքբերման հարցը օրակարգում է. Իրանի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ղեկավարությունը դիտարկում է ռուսական Սու-30 կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, փոխանցում է Tasnim գործակալությունը:

«Ռուսաստանից Սու-30-ի ձեռքբերման հարցը ՊՆ-ի օրակարգում է»,-ասել է երկրի պաշտպանության նախարար Հոսեյ Դեհգանը:

Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են դիմել ցանկացած երկրի, բացի ԱՄՆ-ից և Իսրայելից, պաշտպանությունն ապահովելու համար:

Տվյալ հայտարարությունը նախարարն արել է՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Իրանի միջև մոտ 10 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկայի մատակարարման շուրջ բանակցությունների մասին հաղորդագրությունները:




Լրահոս