2017-ից հետո կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. ընտրություններում, եթե ՀՀԿ–ն վստահության քվե ստանա, ապա կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը` շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը: Այսօր ՀՀԿ 16–րդ համագումարում այս մասին նշեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վերջին ամիսներին մեր քաղաքական կյանքի ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ողջունում եմ ՀՀԿ-ի շարքերը համալրելու վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մյուս անդամների որոշումը: Վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»,– ասել է Ս. Սարգսյանը։




Լրահոս