Ինչից է կախված Գագիկ Ծառուկյանի վերադարձը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին կայանալիք ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի մոտ 1500 ԲՀԿ-ական, բացի քաղխորհրդի անդամներից, հրավիրված են մարզային կառույցների ներկայացուցիչները։ Օրակարգի գլխավոր հարցը Ծառուկյանին վերադարձի խնդրագիր ներկայացնելն է լինելու, որը, ըստ լուրերի, կհստակեցվի եկող տարեսկզբին։ Քննարկվելու են նաեւ նախընտրական հարցեր։ ԲՀԿ-ում որոշել են ռեյտինգային ցուցակներում առավելագույն թվով թեկնածուներ առաջադրել, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա տվյալ ընտրատարածքի հաշվարկը։ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը նախկին կուսղեկավարի վերադարձի հավանականության մասին հարցին արձագանքեց. «Կտեսնենք, մենք կդիմենք ու կսպասենք իր պատասխանին»։ Իսկ ինչի՞ց է կախված Ծառուկյանի վերադարձը։ «Իր կամքից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս