Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Նուբարաշեն ՔՀԿ-ում արդեն 4 ամիսից ավել պահվող, ՀԽ աջակից Հովհաննես Ղազարյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարացնել և ազատ արձակել իրեն։ Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով։
Տեղեկացնենք նաև, Հովհաննես Ղազարյանին բերման ենթարկելու ժամանակ բերման էին ենթարկել նաև Վահագն Ղումաշյանին։