Շիրակում ՀՀԿ-ի առանցքային թեկնածուն Մարտուն Գրիգորյանը կլինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշ հստակեցումներ արդեն նշմարվում են: Մասնավորապես իշխող Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում արդեն ունի իր թեկնածուները, որոնց հանձնարարված է ակտիվ աշխատանքներ սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում: ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի` ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը: Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը եւս մտադիր է առաջադրվել: Իսկ ՀՀԿ հնաբնակ Սուքիաս Ավետիսյանը գործադիր կգործուղվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս