Հարց քաղաքացիներից` կենսաթոշակային համակարգում իմ մասնակցությունը ինչպե՞ս է կարգավորվելու, եթե ունեմ գյուղատնտեսական նշանակության հող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ գյուղատնտեսական նշանակության հող՝ սեփականության իրավունքով: Հիմա ուզում եմ հասկանալ՝ կենսաթոշակային համակարգում իմ մասնակցությունը ինչպե՞ս է կարգավորվելու:

Մանուկ Մկրտչյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, անկախ այն հանգամանքից՝ նրանք ծնվել են 1974թ. առաջ թե հետո, համարվում են ինքնազբաղվածներ եւ կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել կամավորության սկզբունքով:

Նրանք պարտավոր չեն կատարել նպատակային սոցիալական վճարներ, եթե կամավոր չեն միացել կուտակային բաղադրիչին: Կամավոր միանալու դեպքում նրանք կկատարեն 5% կուտակային վճար, սակայն պետական բյուջեից կուտակային վճար չի փոխանցվի նրանց կենսաթոշակային հաշիվներին: Անկախ կուտակային բաղադրիչին մասնակցելու հանգամանքից՝ այս անձինք պետական բյուջեից կստանան սոցիալական կենսաթոշակ (նպաստ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է անձի կողմից կուտակելու ժամանակահատվածով:




Լրահոս