Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին:
Երկրորդ հարցով գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր: