Թուրքիայում ռուս դեսպանի մարդասպանի հյուրանոցային համարում «Ալ Քաիդա»-ի մասին գրքեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարում, ով Անկարայում սպանեց ռուս դեսպան Անդրեյ Կառլովին, «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մասին գրքեր են հայտնաբերվել խուզարկության ժամանակ, փոխանցում է Milliyet-ը:

Հաղորդվում է, որ համարում հայտնաբերվել են նաև   Ալթընթաշի գրառումները՝ նվիրված ջիհադին և «Ալ Քաիդա»-ին, ինչպես նաև գրականություն ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության մասին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Պետդուման ռուս դիվանագետների անվտանգության մասին հայտարարություն է ընդունել:




Լրահոս