Այսօր զոհված Էրիկ Աբովյանը հունվարին պետք է զորացրվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տավուշում զոհված Էրիկ Աբովյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից էր: ArmLur.am-ի տեղեկություններով` նա պետք է զորացրվեր մինչև հունվարի 15-ը: Կրթությունը ստացել է հենց Ստեփանավանի դպրոցում, ունի իրենից փոքր եղբայր, ով հունվարին բանակ  պետք է գնա: Հայրն արտագնա աշխատանքի է, մայրը չի աշխատում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Նշենք, որ մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս