Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի քանի հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր ներմուծումը տեղական արտադրության խթանմամբ փոխարինելու քաղաքականությանը:
Մասնավորապես` տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններին հանձնարարվեց համատեղ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Մանրամասները՝ տեսանյութում: