Էրդողանն անդրադարձել է մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է երեկ սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Էրդողանն ընդդիմադիրներին մեղադրել է խորհրդարանի աշխատանքները խոչընդոտելու քննարկման գործընթացը դանդաղեցնելու մեջ` նշելով, որ ընդդիմադիրները այդպիսով ոչ մի արդյունքի չեն հասնելու:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության`Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Ինչ ուզում եք արեք, միևնույնն է ես վստահ եմ, որ եթե ոչ 15 օր, ապա 1 ամիս հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանից դուրս է գալու ու հանձնվելու է ժողովրդի դատին»:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:




Լրահոս