![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/274920-1.jpg)
Ռուսաստանը Ղրիմում հավելյալ С-400 զենիթահրթիռային համակարգեր կտեղակայի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սևաստյանովը:
«Այո, նախատեսվում է Ղրիմում հավելյալ համակարգեր տեղակայել, սակայն ժամկետների մասին չեմ կարող ասել»,-նշել է Սևաստյանովը:
Նա հավելել է, որ Ղրիմում մարտական հերթապահություն կանցկացնեն միաժամանակ С-300 և С-400 համակարգերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինան Ղրիմի մոտակայքում զորավարժություններ է անցկացրել: