Այդ տղային պետք չէ թերագնահատել. Օբաման՝ Թրամփի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ այդ պաշտոնում իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին պետք չէ թերագնահատել: Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի հարցազրույցում:

«Բոլորը պետք է խոստովանեն, որ պետք չէ թերագնահատել այդ տղային, քանի որ նա կդառնա Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը»,-ասել է Օբաման:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իշխանության ներկայիս փոխանցումը «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարօրինակն» է համարում, Օբաման այն «անսովոր» է անվանել:

«Կասկածում եմ, որ ընտրված նախագահը կհամաձայնի դրա հետ»,-նշել է Օբաման:

Նա նաև հանրապետականներին և Թրամփի կողմնակիցներին կոչ է արել պահպանել ԱՄՆ-ի ավանդույթները:




Լրահոս