Խաբարովսկում հայ գործարարի որդուն առևանգել, խեղդել և այրել են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել՝ «Սպանություն» և «Առևանգում» հոդվածներով: Գործի ֆիգուրանտ են Խաբարովսկի 25 և 26 տարեկան երկու բնակիչներ, հաղորդում է Gubernia.com-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ Խաբարովսկի քննչական վարչության մամուլի ծառայությանը:

Հանցանքի զոհ է դարձել հայ գործարարի 25-ամյա որդին՝ Անդրեյ Մուրադյանը: Երիտասարդն անհետացել էր հունվարի 10-ին իր Lexus մակնիշի մեքենայով:

Քննիչները պարզել են, որ Անդրեյին առևանգել է նրա  «լավ ծանոթը»: Հանցագործը զանգել է ապագա զոհին և խնդրել գալ իր հետևից: Երիտասարդը՝ գալով նշված վայր, առևանգվել է հանցագործի կողմից: Նրան պահել են մի քանի օր՝ հորից պահանջելով 20 միլիոն ռուբլի: Ավելի ուշ, հանցագործները, վախենալով պատժից, սպանել են Անդրեյին՝ խեղդելով պարանով, ապա մարմինը տարել Սադովայա երկաթգծի կայարան, բենզին լցրել և այրել:

Հանցագործները ձերբակալվել են, այժմ նրանք ցուցմունք են տալիս:

Rusarminfo-ի հաղորդմամբ՝ սպանվածի դին կտեղափոխեն Հայաստան: Ավելի վաղ գործարարի տանը մահացած էր հայտնաբերվել նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը: Բժշկական փորձաքննության արդյունքներով՝ Ալեքսանդրի մահվան պատճառ էր դարձել հոսանքի հարվածը: Երկու եղբայրների դիերը կտեղափոխվեն հայրենիք:




Լրահոս