Ինչպես դուրս գալ խորտակվող մեքենայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրեմալ իրավիճակում պետք է նախապես իմանալ, թե ինչպես գործել:

Փրկարարների խումբը պատմել է, թե ինչպես ճիշտ դուրս գալ մեքենայից, որը խորտակվում է:

1. Արձակեք ամրագոտին և բացեք պատուհանը

2. Անմիջապես դուրս եկեք պատուհանից, քանի դեռ մեքենան ջրի տակ չի անցել

Փրկարարները նախազգուշացնում են, որ այդ երկու գործողության համար դուք ունեք մոտ մեկ րոպե: Ժամանակ մի ծախսեք դուռը բացելու համար:

3. Եթե չի հաջողվում բացվել պատուհանը, ապա կոտրեք այն

Ոչ մի դեպքում մի փորձեք կոտրել դիմապակին:  Կողապակիները հեշտությամբ կոտրելու համար մեքենայի մեջ որևէ ծանր իր պահեք: Պետք է կոտրել անկյունային հատվածից:

4. Եթե ձեզ հետ երեխաներ կան, սկզբից նրանց արձակեք

Այդպես փրկվելու շանսերը կմեծանան:

5. Եթե չի հաջողվում պատուհանից դուրս գալ, ապա սպասեք մինչև մեքենան ջրով կլցվի, ապա բացեք դուռը

Խորը շունչ քաշեք, ապա բացեք դուռն ու դուրս եկեք:

Փրկարարների խորհուրդը. ամուր բռնեք դռան բռնակը, մինչ ջուրը լցվելը, քանի որ այն հեշտ չի բացվի: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ոտքերով հրել:

Եվս մեկ անգամ փրկարարները նշում են, որ երբ մեքենան հասնի ջրին, արձակեք ամրագոտին, բացեք պատուհանն ու արագ դուրս եկեք:




Լրահոս