ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ անմեղ մարդկանց փոխարեն պետք է պատիժ կրեն նրանք, ովքեր իսկապես լուրջ իրավախախտում են արել, փոխանցում է Life.ru-ն:
Նրա խոսքով՝ սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը բանտարկության է արժանի:
Նա օրինակ է բերել կնոջը, ով երեխային գողացել է հիվանդանոցից, հայտարարելով, որ նրա փոխարեն պետք է բանտ նստի հենց Բաղդասարյանը:
«Ինչո՞ւ են նման մարդկանց բանտ նստեցնում: Ահա Մառա Բաղդասարյանը, նա արժանի է»,-ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժիրինովսկին հայտարարել էր, որ Մառա Բաղդասարյանն ավելի հայտնի է դարձել, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը: