«Տպավորությունն այն է, որ մարզպետն անձնական ամբիցիաների խնդիրներ ունի». Կապանի ԲԿ-ի տնօրենին հեռացրել են աշխատանքից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը հեռացվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ օրեր առաջ Կապանի ԲԿ-ում ստուգումներ են սկսվել, որը պատճառաբանվում է ԲԿ-ում վերջին շրջանում գրանցված մահացության դեպքերով: Սակայն, մեր տեղեկություններով, իրականում պատճառն այն է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լարված հարաբերություններ ունի ԲԿ-ի ղեկավար Սմբատ Օրբելյանի հետ և հենց մարզպետն էլ հանձնարարել է սկսել ստուգումները:

«Հեռացնելու պատճառ ընդհանրապես չկա ու պարզ չէ: Ինչ-որ ենթադրություններ կարող ենք անել, բայց երեկ երեկոյան աշխատակազմի ղեկավարը երբ կանչել է ու տեղեկացրել հեռացնելու մասին, ոչ հրաման է տվել, ոչ կարգադրություն, ցույց է տվել կարգադրությունը և ասել, որ չեմ տալիս, որովհետև չգիտեմ գուցե ձևակերպումները փոխենք: Տպավորությունն այն է, որ մարզպետը անձնական ամբիցիաների խնդիրներ ունի, չեմ պատկերացնում որտեղից, որովհետև մարզպետի հետ բավական լավ հարաբերություններ են եղել անձնական, տարբեր ընդհանուր ընկերներ էլ ունենք, լրիվ անհասկանալի է»,- մեզ հետ զրույցում նշեց Կապանի ԲԿ-ի տնօրենի որդին՝ Արամ Օրբելյանը:

Վերջինիս տպավորություններով մարզպետի աշխատակիցներից մի մասը ինչ-որ լուրեր են հայտնում նրան և նա այդ հոսանքների տակ է ընկնում կամ մարզպետը համապատասխանաբար ադեկվատ չէ այս պահին: Օրբելյանի խոսքով՝ արդեն որքան ժամանակ է բժկական կենտրոնի գլխավոր բժիշկը ցանկանում է հանդիպել մարզպետին՝ որպես ԲԿ-ի հիմնադիր, ընթացիկ հարցեր քննարկել, սակայն մարզպետի կողմից մերժում է ստանում. «Իր նպատակը, կարծում եմ, ով կա չկա մարզում հանելն է, ինչ-որ մանիա ունի «լիսկայի մարդ» ձևակերպման հետ կապված, ինչու է ենթադրում որ Սմբատ Օրբելյանը Լիսկայի մարդն է կամ մարդը չէ, ակնհայտորեն ոչ ողջամիտ վարվելակերպ է»:

Օրբելյանը մեզ տեղեկացրեց նաև, որ ԲԿ-ի տնօրեն է նշանկվել ոմն Ռոման Սարգսյան ըև այդ փաստը ԲԿ-ի աշխատակիցների կողմից չի ընդունվում: Նրանք առավոտը հավաքվել են մարզպետարանում, որպեսզի իրենց վրդովմունքը հայտնեն Ռոմայի նշանակման և Սմբատ Օրբելյանի ազատման կապակցությամբ: Նրանց հաջողվել է հանդիպել մարզպետի հետ, սակայն վերջինս նրանց հորդորել է հանգստանալ և վերադառնալ ԲԿ, քանի որ արդեն այսօր նրանց է ներկայացնելու ԲԿ-ի նոր տնօրենին:

ԲԿ-ի աշխատակիցներն դիմել են նաև Սերժ Սարգսյանին:




Լրահոս