Հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի. վարչապետը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի այն ահազանգերին, թե առկա են մի շարք բացասական երևույթներ: Նա հայտարարեց, որ մեղմ վարչարարությունը պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի:

ՊԵԿ նախագահին հանձնարարվեց. «Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»:




Լրահոս