ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Գավառի հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մեր տեղեկությունը հաստատեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից՝ խոստանալով մանրամասները հայտնել քիչ ուշ:
Հիշեցնենք ՝ Հրանտ Կարապետյանը ընդամենը մեկ ամիս առաջ է Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել եւ տեղափոխվել էր Գավառ՝ զբաղեցնելով հարկային տեսչության պետի պաշտոնը: Նա Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան է:
Նրա անվան շուրջ հաճախ են աղմկալի դեպքեր շրջանառվել: