Երաժշտական գործունեությունս համատեղում եմ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնի հետ: Այս մասին իսպանական El Mundo թերթի հետ հարցազրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Ես չգիտեմ հայերեն ո՛չ գրել, ո՛չ կարդալ, և նույնիսկ չգիտեմ Հայաստանի պետական օրհներգը: Սակայն այնպես է ստացվել, որ ես դարձել եմ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ »,- նշել է Ազնավուրը, ով այժմ համերգային տուրով գտնվում է Մադրիդում:
Ազնավուրի խոսքով՝ Հայաստանի դեսպան դառնալու առաջարկն արել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 8 տարի առաջ:
El Mundo-ի հետ զրույցում Ազնավուրը նշել է նաև, որ հայերի համար «տուն» կարելի է համարել ողջ աշխարհը, քանի որ աշխարհի բոլոր երկրներում և խոշոր քաղաքներում հայկական համայնքներ կան: