Կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր անկուսակցական Թեւան Պողոսյանը չի կողմնորոշվում՝ ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սպասում է, մինչեւ քաղաքական ուժերը հրապարակեն իրենց ծրագրերը:
«Մենք պետք է առաջնորդվենք ծրագրերով: Իմ գնահատման խնդիրը լինելու է, թե ինչ ծրագրեր են մարդիկ առաջարկելու: Ծրագրերից հետո նոր կմտածենք»,- «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա: