Խոշոր հարկատուները զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա ընթացքում 2015թ. համեմատ զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը: Խոշոր հարկատուների մեջ առաջինը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որը 2016թ. ընթացքում 42.3 մլրդ դրամի հարկ է վճարել` նախորդ տարվա 42.6 մլրդ դրամի փոխարեն:

2015թ. երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 27.5 մլրդ դրամ էր վճարել, մինչդեռ հիմա նրանք 16-րդ տեղում են. նախորդ տարի վճարել են 9.2 մլրդ դրամ:2015թ. երրորդ տեղում Ղ-Տելեկոմ ընկերությունն է եղել. վճարել էին 18.6 մլրդ դրամ, մինչդեռ 2016թ. հայտնվել են 8-րդ տեղում` 12.8 մլրդ դրամ հարկ են վճարել: Ինչ վերաբերում է անցած տարվա առաջին եռյակին, ապա «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հաջորդում է «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը, որ վճարել է 22.5 մլրդ դրամ(2015թ. 13.6 մլրդ դրամի փոխարեն), իսկ երրորդ տեղում ՀԷՑ-ն է. նրանք էլ վճարել էին 17.2 մլրդ դրամ (16,4 մլրդ դրամի փոխարեն)»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս